Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վար­չա­պե­տին այլևս չի հա­ջող­վում սոսն­ձել իշ­խա­նա­կան թի­մի տար­բեր բե­կոր­նե­րը

Վար­չա­պե­տին այլևս չի հա­ջող­վում սոսն­ձել իշ­խա­նա­կան թի­մի տար­բեր բե­կոր­նե­րը
17.01.2020 | 00:54

Նա­խորդ հոդ­վա­ծում 2020 թվա­կա­նի հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րը վեր­լու­ծե­լիս անդ­րա­դար­ձանք հա­սա­րա­կու­թյանն ա­մե­նից շատ հե­տաք­րք­րող հար­ցին՝ ի՞նչ մի­տում­ներ կա­րող են նկատ­վել ընդ­դի­մա­դիր դաշ­տում։ Ըստ էու­թյան‚ ըն­թա­ցիկ տա­րում ընդ­դի­մա­դիր թևում սպաս­վում է ֆոր­մա­տա­վո­րում։ Սա­կայն հե­տաքր­քիր է նաև‚ թե ինչ զար­գա­ցում­ներ կա­րող են զար­գա­նալ իշ­խա­նա­կան հատ­վա­ծում։ 2018-2019 թթ. թվում էր‚ թե իշ­խա­նու­թյու­նը հաղ­թա­նա­կած էր‚ կուռ‚ միա­տարր ու հա­մախ­մբ­ված‚ սա­կայն կա­յին կան­խա­տե­սում­ներ‚ թե ա­մեն ինչ այն­քան էլ հարթ չէ‚ և կա­ռա­վար­ման բուր­գը կան­գուն է մնում միայն մեկ ան­ձի՝ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ ան­ցած եր­կու տա­րի­նե­րին ու­նե­ցած հա­սա­րա­կա­կան լայն ա­ջակ­ցու­թյան շնոր­հիվ։

Եվ այս­պես՝ ի՞նչ գոր­ծըն­թաց­ներ են նկա­տե­լի իշ­խա­նա­կան դաշ­տում։
Այն‚ որ ընդ­դի­մա­դիր դաշ­տը բա­վա­կա­նին լուրջ դժ­գո­հու­թյուն­ներ է ար­տա­հայ­տում իշ­խա­նու­թյու­նից‚ փո­փո­խա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րով լուրջ պայ­քար է մղ­վում իշ­խա­նու­թյան դեմ‚ բնա­կան է‚ ինչ-որ տեղ նաև քա­ղա­քա­կան պայ­քա­րի տրա­մա­բա­նու­թյան տի­րույ­թում է։ Սա­կայն այ­սօր­վա իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն է‚ որ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նից դժ­գոհ է ոչ միայն ընդ­դի­մու­թյու­նը‚ այլև լուրջ դժ­գո­հու­թյուն­ներ կան իշ­խա­նա­կան գրե­թե բո­լոր թևե­րում։ Սա ա­մե­նագլ­խա­վոր փաստն է‚ ին­չը որ­քան էլ զար­մա­նա­լի է‚ հայ­կա­կան ի­րա­կա­նու­թյուն է։ Ընդ ո­րում‚ այս ի­րո­ղու­թյունն իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է շատ ջա­նա­սի­րա­բար թաքց­նել տար­բեր մե­խա­նիզմ­նե­րով։
Ի վեր­ջո‚ ի՞նչ է ներ­կա­յաց­նում հայ­կա­կան իշ­խա­նա­կան հա­մա­կարգ կո­չե­ցյա­լը։ Ինչ­պես հայտ­նի է‚ իշ­խա­նու­թյու­նը Հա­յաս­տա­նում հետ­հե­ղա­փո­խա­կան զար­գա­ցում­նե­րի ծնունդ է‚ և հա­յաս­տա­նյան կա­ռա­վար­ման բուր­գը մի քա­նի բաղ­կա­ցու­ցիչ ու­նի՝ վերևում Նի­կոլ Փա­շի­նյանն է‚ իշ­խա­նու­թյան մաս են կազ­մում այն քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­ցիա­կան կա­ռույց­նե­րը‚ ո­րոնք մաս­նակ­ցու­թյուն են ու­նե­ցել հե­ղա­փո­խու­թյա­նը։ Գլ­խա­վոր շար­ժիչ ու­ժը սո­րո­սյան կազ­մա­կեր­պու­թյուն­ներն են‚ այ­նու­հետև՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րած «Քաղ­պայ­մա­նա­գի­րը»‚ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գահ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի թի­մը‚ ո­րը գու­ցե հա­մեստ‚ բայց քա­ղա­քա­կան ա­ռու­մով բա­վա­կա­նին նշա­նա­կա­լի ներդ­րում է ու­նե­ցել հե­ղա­փո­խու­թյան ըն­թաց­քում‚ և վեր­ջա­պես՝ նախ­կին իշ­խա­նու­թյան մի հատ­վա­ծը‚ որն իր հաշ­վարկ­նե­րում կար­ծում էր‚ թե հե­ղա­փո­խու­թյան ար­դյուն­քում իշ­խա­նու­թյան ե­կած Փա­շի­նյա­նը ո­րո­շա­կի սա­նի­տա­րի դեր կկա­տա­րի‚ կչե­զո­քաց­նի տն­տե­սա­կան կրի­մի­նալ ու­ժե­րին‚ և հե­տա­գա­յում իշ­խա­նու­թյու­նը բա­րե­հա­ջող կհանձ­նի ի­րենց։ Ա­հա այս սեգ­մենտ­նե­րից է կազմ­ված թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն կոչ­վա­ծը։
Դեռևս մի կողմ թող­նենք ար­տա­քին ու­ժե­րի ներ­գոր­ծու­թյան փաս­տը ՀՀ-ում կա­տար­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վրա ու ար­ձա­նագ­րենք‚ որ վե­րը նշ­ված բո­լոր սեգ­մենտ­ներն այ­սօր դժ­գոհ են Նի­կոլ Փա­շի­նյա­նից։ Սա‚ թերևս‚ հաս­կա­նա­լի ի­րա­վի­ճակ է‚ քա­նի որ ան­կախ նրա­նից‚ թե սո­ցիո­լո­գիա­կան հար­ցում­ներն ինչ են ցույց տա­լիս‚ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շը‚ 2018 թ. ապ­րիլ-մա­յի­սի հա­մե­մատ‚ բա­վա­կա­նին ա­րագ նվա­զում է‚ և իշ­խա­նու­թյու­նը‚ որ գո­յատևում է միայն մեկ մար­դու բարձր վար­կա­նի­շի շնոր­հիվ‚ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ար­ձա­նագ­րում է հե­ղի­նա­կու­թյան ան­կում։
Փոր­ձենք պար­զել‚ թե վե­րոն­շյալ ու­ժերն ին­չից են դժ­գոհ։
1. Քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյուն կոչ­վա­ծը‚ որ մեզ մոտ ա­սո­ցաց­վում է հայտ­նի Սո­րո­սի ան­վան հետ‚ ակն­հայ­տո­րեն իր ցան­ցա­յին կա­ռույ­ցով‚ տա­րի­նե­րի ըն­թաց­քում յու­րաց­րած մե­թոդ­նե­րով դար­ձել էր իշ­խա­նա­փո­խու­թյան շար­ժիչ ու­ժը։ «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյունն ի­րա­կա­նում շատ փոքր խմ­բակ էր‚ 2018 թ. գար­նա­նը գու­ցե Գյում­րիից Երևան էլ չհաս­նեին‚ ուղ­ղա­կի կհոգ­նեին‚ քա­նի որ այդ քա­ղա­քա­կան ու­ժը եր­կար պայ­քա­րի փոր­ձա­ռու­թյուն չու­ներ. այս կու­սակ­ցու­թյան ան­դամ­նե­րը նման են ին­կու­բա­տո­րում մե­ծա­ցած ե­րի­տա­սարդ­նե­րի։ Հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո սո­րո­սյան թի­մը պա­հան­ջեց և ստա­ցավ իշ­խա­նու­թյան իր մաս­նա­բա­ժի­նը։ Նրանք ակն­կա­լում էին‚ որ ներդ­րած ա­վան­դին հա­մա­պա­տաս­խան կս­տա­նան ֆի­նան­սա­կան‚ ու­ժա­յին լծակ­ներ‚ սե­փա­կան քա­ղա­քա­կան ծրագ­րե­րը կդառ­նան դո­մի­նանտ ի­րենց դրա­ծո Նի­կոլ Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կան ծրագ­րե­րում։ Սա­կայն շատ շու­տով պարզ­վեց‚ որ վար­չա­պետն ի վի­ճա­կի չէ այդ ծրագ­րերն ի­րա­կա­նաց­նե­լու. Փա­շի­նյա­նին դր­սից շատ ա­րագ հաս­կաց­րին‚ որ Արևմուտ­քի հա­մար վեր­ջի­նիս ժո­ղովր­դա­վա­րա­կան հռե­տո­րա­բա­նու­թյու­նը զրո­յա­կան ար­ժեք ու­նի‚ քա­նի որ շատ լավ հաս­կա­նում են‚ թե ինչ է կա­տար­վել Հա­յաս­տա­նում‚ և, ի վեր­ջո, ով է Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Իսկ Ռու­սաս­տա­նից էլ շատ ա­րագ‚ օգ­տա­գոր­ծե­լով ըն­դա­մե­նը նե­րազդ­ման հնա­րա­վո­րու­թյան շատ չն­չին տո­կո­սը‚ հաս­կաց­րին‚ որ Փա­շի­նյա­նի հռե­տո­րա­բա­նու­թյու­նը‚ վեր­ջի­նիս պատ­կե­րա­ցում­նե­րը աշ­խար­հի կա­ռուց­ված­քի‚ գեո­քա­ղա­քա­կան կենտ­րոն­նե­րի մա­սին‚ մեղմ ա­սած‚ շատ թյուր է։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ի վեր­ջո, շատ ա­րագ սկ­սեց զայ­րաց­նել սո­րո­սա­կան­նե­րին ոչ միայն իր ռու­սա­մետ հռե­տո­րա­բա­նու­թյամբ‚ այլև կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով‚ ո­րոնք ուղղ­ված էին նրան‚ որ­պես­զի ի դեմս Ռու­սաս­տա­նի ու Վ. Պու­տի­նի՝ ստա­նա ո­րո­շա­կի ամ­րու­թյան պա­շար։ Սա սո­րո­սա­կան­նե­րին հասց­ված ա­մե­նա­մեծ հար­վածն էր‚ ո­րոնք ո­րոշ ժա­մա­նակ հա­պա­ղում էին կտ­րուկ քայ­լեր ձեռ­նար­կել՝ թայմ աութ վերց­նե­լով և թույլ տա­լով վար­չա­պե­տին ամ­րա­նալ ոտ­քե­րի վրա։ Սո­րո­սա­կան­նե­րը չս­տա­ցան ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին ռե­սուրս­նե­րին և ու­ժա­յին կա­ռույց­նե­րին մո­տե­նա­լու ի­րա­կան հնա­րա­վո­րու­թյուն։ Այս հան­գա­ման­քը լուրջ դժ­գո­հու­թյան ա­ռիթ դար­ձավ‚ և սո­րո­սա­կան­նե­րի մոտ հարց ա­ռա­ջա­ցավ՝ նրա հա­մա՞ր էինք հե­ղա­փո­խու­թյուն կա­տա­րել‚ որ չկա­րո­ղա­նանք մո­տե­նալ‚ նույն Փա­շի­նյա­նի բա­ռա­պա­շա­րով ա­սած‚ լա­փա­մա­նին ու դա զի­ջել վար­չա­պե­տի ա­մե­նա­մեր­ձա­վոր շր­ջա­պա­տին։ Սո­րո­սա­կան­նե­րի այդ դժ­գո­հու­թյու­նը և՛ անձ­նա­կան‚ և՛ գա­ղա­փա­րա­կան շար­ժա­ռիթ­ներ ու­նի։ Հե­ղա­փո­խու­թյան վրա ծախս­ված ֆի­նանս­նե­րը գա­ղա­փա­րա­կան ա­ռու­մով ի­րենց նպա­տա­կին չեն հա­սել։ Եվ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ այդ դժ­գո­հու­թյու­նը սկ­սում է ար­տա­հայտ­վել։ Մաս­նա­վո­րա­պես‚ սո­րո­սա­ծին «Սաս­նա ծռե­րը» ուղ­ղա­կիո­րեն ա­սում են‚ որ ցան­կա­նում են ար­մա­տա­կան ընդ­դի­մու­թյուն դառ­նալ Նի­կոլ Փա­շի­նյա­նին‚ պետք է ստեղ­ծել ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյուն և այլն։ Նրանք հա­մա­րում են‚ որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը շատ փա­փուկ է և դա­վա­ճա­նում է հե­ղա­փո­խու­թյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյա­նը։ Թա­վի­շը շատ է. սա է նրանց կար­գա­խո­սը։
2. Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից‚ որ­քան էլ տա­րօ­րի­նակ է‚ դժ­գոհ են նաև «Քաղ­պայ­մա­նագ­րի» ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Իշ­խա­նա­փո­խու­թյան սկզբ­նա­կան փու­լում Նի­կոլ Փա­շի­նյանն ի­հար­կե նրանց հա­մար սր­բա­պատ­կեր էր‚ ա­մեն ին­չի սր­բա­պատ­կեր՝ քա­ղա­քա­կա­նից սկ­սած մինչև ո­ճա­յին եր­կր­պագ­ման ա­ռար­կա։ Շա­տե­րը նույ­նիսկ փոր­ձում էին ըն­դօ­րի­նա­կել նրան՝ ար­տա­քին տես­քից սկ­սած մինչև հան­րու­թյան հետ շփ­ման մե­թոդ­նե­րը։ Բայց շատ շու­տով հենց շար­քե­րում ծա­գե­ցին տա­րա­ձայ­նու­թյուն­ներ։ Հայ­տն­վե­ցին «Քաղ­պայ­մա­նագ­րի» նո­մենկ­լա­տու­րա­յին և շար­քա­յին ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։ Վեր­ջին­նե­րիս հատ­կաց­վե­ցին ո­րո­շա­կի դե­րեր խոր­հր­դա­րա­նում‚ մյուս­նե­րին՝ գոր­ծա­դի­րում։ Հե­տա­գա կյան­քը ցույց տվեց‚ որ գոր­ծա­դի­րում տե­ղա­վոր­ված­նե­րը շատ ա­վե­լի լավ սո­ցիա­լա­կան վե­րելք ու­նե­ցան‚ քան մյուս­նե­րը։ Կա­ռա­վա­րու­թյու­նում սկս­վե­ցին հայտ­նի պարգևավ­ճար­նե­րի‚ աշ­խա­տա­վար­ձե­րի գաղտ­նի բարձ­րաց­ման թե­մա­նե­րը‚ մեկ աղ­բյու­րից կաս­կա­ծե­լի գոր­ծարք­նե­րը։ Այ­սինքն՝ ի հայտ ե­կան պաշ­տո­նյա­ներ‚ ո­րոնք ուղ­ղա­կիո­րեն սկ­սե­ցին օգտ­վել հե­ղա­փո­խու­թյան բա­րիք­նե­րից‚ բյու­ջեից՝ մնա­ցած­նե­րին թող­նե­լով հա­մե­մա­տա­բար հա­մեստ աշ­խա­տա­վար­ձով ապ­րե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը։ Նույն «Քաղ­պայ­մա­նագ­րում» և ամ­բողջ իշ­խա­նու­թյան մեջ կա խուլ դժ­գո­հու­թյուն Նի­կոլ Փա­շի­նյա­նի վար­քագ­ծից‚ որն ա­նընդ­հատ քա­րո­զում է հա­մեստ վար­քա­գիծ‚ կեն­սա­կերպ‚ սա­կայն ին­քը և իր ըն­տա­նի­քը շռայ­լո­րեն օգտ­վում են և՛ օ­րի­նա­կան‚ և՛ եր­բեմն նաև կաս­կա­ծե­լի օ­րի­նա­կա­նու­թյուն ու­նե­ցող վա­յելք­նե­րից։ Այ­սինքն՝ աս­վում է մի բան‚ ար­վում է տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռա­կը։ Բա­ցի այդ‚ «Քաղ­պայ­մա­նագ­րում» շատ լավ հաս­կա­նում են‚ որ այս քա­ղա­քա­կան ու­ժի ազ­դե­ցու­թյու­նը քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի‚ իշ­խա­նա­կան ո­րո­շում­նե­րի վրա բա­վա­կա­նին ցածր է։ Նի­կոլ Փա­շի­նյանն ան­ձամբ է ո­րո­շում­ներ ըն­դու­նում‚ և դրանք նա ըն­դու­նում է՝ ել­նե­լով այն հան­գա­ման­քից‚ թե տվյալ պա­հին ով ա­վե­լի մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նի իր վրա։ Ե­թե սո­րո­սա­կան­նե­րը Ա­մուլ­սա­րի հար­ցով փո­ղոց­նե­րը ո­ղո­ղում են ցու­ցա­րար­նե­րով‚ ա­պա այդ պա­հին Նի­կոլ Փա­շի­նյա­նի ո­րո­շում­նե­րը հօ­գուտ սո­րո­սա­կան­նե­րի են։ Ե­թե տվյալ պա­հին ա­վե­լի մեծ է տեր­պետ­րո­սյա­նա­կան թևի ազ­դե­ցու­թյու­նը‚ ա­պա վա­խե­նա­լով այդ ճն­շու­մից՝ Փա­շի­նյա­նը տուրք է տա­լիս վեր­ջին­նե­րիս։ «Քաղ­պայ­մա­նագ­րում» նաև տա­րա­կու­սած են‚ թե ինչ­պես է ստաց­վում‚ որ ա­ռող­ջա­պա­հու­թյան կամ կր­թու­թյան‚ գի­տու­թյան‚ մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար­նե­րի տե­ղա­կալ­նե­րը բա­ցա­հայտ­վում են կա­շառք վերց­նե­լիս‚ սա­կայն պարզ­վում է‚ որ վեր­ջին­նե­րիս վե­րա­դա­սը ան­տե­ղյակ է։ Ի­հար­կե‚ սա շատ քիչ հա­վա­նա­կան է։ Բո­լո­րը հաս­կա­նում են‚ որ այս­տեղ կա­րող են լի­նել նաև կո­ռուպ­ցիոն դրսևո­րում­ներ‚ սա­կայն շղ­թան ի­րա­վա­պահ­նե­րը կտ­րում են տե­ղա­կալ­նե­րի մա­կար­դա­կով։ Սա շատ հս­տակ է‚ ու բո­լո­րը հաս­կա­նում են այս ամ­բողջ գոր­ծըն­թաց­նե­րը‚ ո­րոնք շատ դեպ­քե­րում ար­տա­հայտ­վում են նաև մեկ աղ­բյու­րից գնում­նե­րով‚ դրա­մաշ­նորհ­նե­րը յու­րա­յին­նե­րի միջև բաշ­խե­լով և այլն։
3. Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նից դժ­գոհ եր­րորդ սեգ­մեն­տը Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի թևն է։ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հի թի­մը ըն­դա­մե­նը մի քա­նի խն­դիր ու­նի լու­ծե­լու։ Նրանք ա­ռանձ­նա­պես մեծ սեր չու­նեն գոր­ծող վար­չա­պե­տի նկատ­մամբ‚ ո­րին միշտ հա­մա­րել են կամ ի­րենց ա­շա­կեր­տը‚ կամ էլ ու­րա­ցող գոր­ծըն­կեր։ Այս­տեղ Փա­շի­նյա­նին մի կերպ են հան­դուր­ժում։ Եվ ցան­կա­ցած պա­հի‚ երբ թու­լա­նա Փա­շի­նյա­նի ազ­դե­ցու­թյու­նը‚ այս եր­կու կող­մե­րի խուլ‚ քո­ղարկ­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նից ո­չինչ չի մնա­լու։ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը հույս ու­նի‚ որ Փա­շի­նյա­նի օ­րոք տե­ղի կու­նե­նա իր քա­ղա­քա­կան վե­րա­կեն­դա­նա­ցու­մը եր­կու աս­պեկ­տով. նախ կմաքր­վի մար­տի 1-ի գոր­ծից‚ որ­տեղ Տեր-Պետ­րո­սյա­նը մե­ղա­վո­րու­թյան իր բա­ժինն ու­նի‚ և քա­ղա­քա­կան վե­րա­կեն­դա­նա­ցում կս­տա­նա Ար­ցա­խի հար­ցի հա­մա­տեքս­տում։ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հը չի մար­սում այն‚ որ իր պարտ­վո­ղա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն այ­սօր էլ չի ըն­դուն­վում հա­սա­րա­կու­թյան կող­մից‚ և ին­քը պատ­մու­թյան մեջ է մնում որ­պես մի նա­խա­գահ‚ որն իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­վեց իր պարտ­վո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով։ Այժմ Տեր-Պետ­րո­սյա­նը հույս է տա­ծում‚ որ Փա­շի­նյա­նը՝ որ­պես իր հոգևոր ա­շա­կերտ‚ կա­րող է նույն գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն ա­ռաջ տա­նել։ Այս եր­կու ա­ռում­նե­րով էլ նախ­կին նա­խա­գա­հը լր­ջա­գույն դժ­գո­հու­թյուն­ներ ու­նի ՀՀ ներ­կա ղե­կա­վա­րից‚ քա­նի որ ոչ մար­տի 1-ի գոր­ծով է իր հա­մար ըն­դու­նե­լի սցե­նար ա­պա­հով­վել‚ ոչ էլ Ար­ցա­խի հար­ցում որևէ հաս­կա­նա­լի բան կա­րե­լի է տես­նել։ Ար­ցա­խի հար­ցում Փա­շի­նյա­նը հան­դես է գա­լիս ի­րա­րա­մերժ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով‚ ին­չը մե­ծա­պես նյար­դայ­նաց­նում է Տեր-Պետ­րո­սյա­նին։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ հիաս­թա­փու­թյուն­նե­րը փո­խա­դարձ են. վեր­ջերս վար­չա­պե­տի մա­մու­լի խոս­նակ Վլա­դի­միր Կա­րա­պե­տյա­նի պաշ­տո­նան­կու­թյու­նը և վար­չա­պե­տի կող­մից Տեր-Պետ­րո­սյա­նին ծնն­դյան առ­թիվ չշ­նոր­հա­վո­րե­լը փո­խա­դարձ ան­վս­տա­հու­թյան ա­պա­ցույցն են։
4. Եվ վեր­ջա­պես Փա­շի­նյա­նից դժ­գոհ է նաև նախ­կին իշ­խա­նու­թյան այն թևը‚ ո­րը նա­խընտ­րեց իշ­խա­նու­թյու­նը հանձ­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նին և ոչ թե իշ­խա­նու­թյան ղե­կը թող­նել վար­չա­պետ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նին։ Այս խում­բը գու­ցե հույս ու­ներ‚ որ Փա­շի­նյա­նը ո­րո­շա­կի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում գու­ցե օ­լի­գար­խիա­յին կվ­նա­սա­զեր­ծի‚ դաշ­տը կմաք­րի ի­րենց հե­տա­գա վե­րա­դար­ձի հա­մար։ Սա­կայն շատ շու­տով հաս­կա­ցան‚ որ Փա­շի­նյա­նը շատ լավ էլ լե­զու գտավ մարդ­կանց հետ՝ օ­լի­գարխ­նե­րին ան­վա­նե­լով սե­փա­կա­նա­տե­րեր‚ օ­րի­նա­կան կամ ոչ օ­րի­նա­կան ճա­նա­պարհ­նե­րով օգտ­վե­լով վեր­ջին­նե­րիս ֆի­նանս­նե­րից։ Ոչ օ­րի­նա­կան ա­սե­լով՝ նկա­տի ու­նենք բա­ցա­հայտ­ված այն փաս­տը‚ թե ինչ աղ­բյուր­նե­րից հա­վաք­վե­ցին «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան նա­խընտ­րա­կան գու­մար­նե­րը։ Պարզ է‚ որ դրանք հենց օ­լի­գարխ­նե­րի գու­մար­ներն էին‚ ո­րոնք ա­նուղ­ղա­կի կեր­պով մտան նա­խընտ­րա­կան հիմ­նադ­րամ։ Նշ­ված խում­բը դժ­գոհ է հա­վա­նա­բար նաև այն պատ­ճա­ռով‚ որ խախտ­վել են ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ‚ և այդ դժ­գո­հու­թյունն ար­տա­հայտ­վում է լուրջ պայ­քա­րով‚ այդ թվում՝ մե­դիա­դաշ­տում‚ ին­չի ա­կա­նա­տե­սը բո­լորս ենք։
Այս­պի­սով՝ կա­րե­լի է փաս­տել‚ որ իշ­խա­նա­կան քա­ղա­քա­կան կուռ թիմ այ­սօր գո­յու­թյուն չու­նի։ Այս տե­սա­կե­տից կա­րող ենք ա­սել‚ որ 2020 թվա­կա­նին լի­նե­լու է մեծ վե­րա­ֆոր­մա­տա­վո­րում նաև իշ­խա­նա­կան դաշ­տում։ Փա­շի­նյա­նը փոր­ձե­լու է այ­լընտ­րանք­ներ ձևա­վո­րել այ­սօր­վա իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի տար­բեր թևե­րին։ Սա­կայն պետք է նկա­տել‚ որ վար­չա­պե­տը բա­վա­կա­նին քիչ ռե­սուրս­ներ ու­նի դրա հա­մար։ Միայն եր­կու նա­խա­րա­րի՝ Ար­սեն Թո­րո­սյա­նի և Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի գոր­ծու­նեու­թյու­նը բա­վա­կան է‚ որ­պես­զի իշ­խա­նու­թյան ու ան­ձամբ Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շը զրո­յաց­վի։ Եվ քա­նի որ Փա­շի­նյա­նը որ­դեգ­րել է «թա­ղի տղու» քա­ղա­քա­կա­նու­թյուն՝ չհանձ­նե­լով իր մեր­ձա­վոր շր­ջա­պա­տի մարդ­կանց ու իր վրա վերց­նե­լով նրանց բո­լոր սխալ­ներն ու մի­տում­նա­վոր բաց­թո­ղում­նե­րը‚ ա­պա վար­կա­նի­շա­յին կո­րուստ­ներն ան­խու­սա­փե­լի են։ Սա­կայն Փա­շի­նյա­նը նույ­նիսկ թի­մը փո­խե­լու ռե­սուրս չու­նի‚ և պա­տա­հա­կան չէ‚ որ վեր­ջին շր­ջա­նում տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոսք ե­ղավ‚ թե վար­չա­պե­տը ցան­կա­նում է կոա­լի­ցիոն կա­ռա­վա­րու­թյուն ձևա­վո­րել։ Պարզ է‚ որ դա շատ հե­ռու է ի­րա­կա­նու­թյու­նից‚ սա­կայն այդ գա­ղա­փա­րը շր­ջա­նառ­վեց։ Ձևա­վո­րել կոա­լի­ցիոն կա­ռա­վա­րու­թյուն այն դեպ­քում‚ երբ ըն­դա­մե­նը 1,5 տա­րի ա­ռաջ իշ­խա­նու­թյու­նը ստա­ցավ ա­վե­լի քան 70 տո­կոս ձայն‚ խո­սում է այն մա­սին‚ որ Փա­շի­նյա­նի գոր­ծերն ի­րա­կա­նում այն­քան էլ լավ չեն։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 3378

Մեկնաբանություններ